

«ՍԵՖ Ինտերնեյշնլ» ՈՒՎԿ ՍՊԸ
ՍԵՖ Ինտերնեյշնլ Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997 թ-ին Վորլդ Վիժն միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության կողմից: 2003 թ-ին ՍԵՖ Ինտերնեյշնլը ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից հավատարմագրվել է որպես ունիվերսալ վարկային կազմակերպություն:
ՍԵՖ Ինտերնեյշնլի առաքելությունն է գործարար զարգացման և ֆինանսական ծառայությունների տրամադրում ձեռներեցներին` իրականացնելու արդյունավետ նախաձեռնություններ ի աջակցություն Հայաստանում երեխաների բարեկեցիկ կյանք հետապնդող ընտանիքներին և համայնքներին:
ՍԵՖ Ինտերնեյշնլը ներկայումս ունի երկու մասնաճյուղ Երևանում, մեկական Գյումրիում, Սիսիանում, Կապանում, Արմավիրում, Արտաշատում, Թալինում, Գորիսում, Իջևանում, Ստեփանավանում, Վանաձորում, Մասիսում, Եղեգնաձորում, Աբովյանում, Նոյեմբերյանում, Էջմիածնում,Մեղրիում և Արթիկում:
ՍԵՖ-ը տրամադրում է բիզնեսի և գյուղատնտեսության զարգացման վարկեր, սպառողական և հիփոթեքային վարկեր, ինչպես նաև ֆինանսական խորհրդատվություն:
Հասցե: ՀՀ, ք. Երևան, Դ. Անհաղթ փ., 23, թիվ 44-45
Էլ. փոստ: contact@sef.am
Հեռ.: (374 10) 202822