
Դասընթացներ
Միությունը պարբերաբար կազմակերպում և իրականացնում է մասնագիտական դասընթացներ: Դասընթացների հիմնական նպատակն է Միության անդամ վարկային կազմակերպությունների աշխատակազմի մասնագիտական ունակությունների բարձրացումը: Դասընթացներն իրականացվում են ոլորտի լավագույն և առաջատար մասնագետների կողմից:

Սպառողական վարկերի ռիսկի գնահատման վերապատրաստում ՀՀ ՎԿՄ-ում
Հոկտեմբերի 31, 2017 թ.
Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միությունում հոկտեմբերի 26-ին և 27-ին տեղի է ունեցել սպառողական վարկերի ռիսկի գնահատման վերաբերյալ դասընթաց: Դասընթացը վարել է ՀՀ վարկային կազմակերպությունների ծրագրի ղեկավար Լենա Մամիկոնյանը:

Ֆինանսական վերլուծության հիման վրա գերպարտավորությունները կախելու թեմայով սեմինար
Փետրվար 10, 2017 թ.
ՀՀ վարկային կազմակերպությունների միությունը Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի հետ համատեղ իրականացրեց Ֆինանսական վերլուծության հիման վրա գերպարտավորությունները կանխելու թեմայով քառօրյա սեմինար` նախատեսված ՀՀ ՎԿՄ անդամ վարկային կազմակերպությունների վարկային մասնագետների և վարկային բաժնի ղեկավարների համար:

ՓՄՁ վարկավորման դասընթաց
Հունիս 12, 2015 թ.
Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միությունը ԱՄՆ ՄԶԳ Ֆինանսներ Տնտեսական Զարգացման ծրագրի և “EV Consulting” ՓԲԸ-ի հետ համատեղ մայիսի 25-ից հունիսի 12-ը ՀՀ երեք մարզերում (Երևան, Վանաձոր, Արարատ) անց կացրեց վարկային մասնագետների համար նախատեսված ՓՄՁ վարկավորում թեմայով դասընթաց:

Դեկտեմբեր 23-24, 2014 թ․
Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միությունում դեկտեմբերի 23-24-ին տեղի է ունեցել Ռիսկերի Կառավարման դասընթաց անդամ վարկային կազմակերպությունների համար:

Հուլիս 5, 2014
Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միությունում հունիսի 25-27-ին և հուլիսի 3-4-ին տեղի է ունեցել Ներքին աուդիտի վերաբերյալ դասընթաց: Դասընթացը վարել է ՊրոԿրեդիտ Հոլդինգի ներքին աուդիտի ռեգիոնալ (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա) կոորդինատոր Սոնա Իշխանյանը:

Հունիս 15, 2014
Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միությունում հունիսի 12-ին տեղի է ունեցել Խարդախության Ռիսկի վերաբերյալ դասընթաց: Դասընթացը վարել է ՊրոԿրեդիտ Հայաստան բանկի փոխտնօրեն Աշոտ Աբրահամյանը:

Մայիս 22, 2014
Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միությունում մայիսի 22-ին տեղի է ունեցել գործարար վարվելակերպի և վարկավորման սոցիալական ստանդարտների վերաբերյալ դասընթաց։

Մարտ 1, 2014
ՀՀ ՎԿՄ-ի և ԵՄ «Ինոգեյթ» և ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսության զարգացման համար» ծրագրերի համատեղ նախաձեռնությամբ փետրվարի 25-ից մարտի 1-ը Երևանում կայացել է գործնական և տեղեկատվական աշխատանքային սեմինար էներգախնայողության, կայուն և վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ: