Հայաստանի Վարկային կազմակերպությունների միության հայտարարությունը
Սեպտեմբերի 30, 2020 թ.
Ռազմական դրությունով պայմանավորված, վարկային կազմակերպությունների զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում, տարածքային զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքի հիման վրա ուշացում ՉԵՆ համարվի և չեն արտացոլվի վարկային ռեգիստրում:
Կորոնավիրուսի տարածման արդյունքում առաջացած խոչընդոտների հաղթահարման նպատակով ՀՀ Վարկային կազմակերպությունների միության անդամ Վարկային կազմակերպությունները պատրաստ են անհատական մոտեցում ցուցաբերել այն վարկառուներին, ովքեր ստեղծված իրավիճակում ունեն աջակցության կարիք:
ՀՀ վարկային կազմակերպությունների միությունը հայտնում է, որ հավատարիմ մնալով իրենց առաքելությանը, ՀՀ Վարկային կազմակերպությունները ստեղծված իրավիճակում ևս պատրաստ են աջակցել և անհատական մոտեցում ցուցաբերել իրենց հաճախորդներին՝ տվյալ դեպքում կորոնավիրուսի համաճարակի տարածման և կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժող ֆիզիկական և իրավաբանական անձանց:
ՀՀ Վարկային կազմակերպությունների միության նախագահ Լուիզա Իգրարյանը և ծրագրերի ղեկավար Լենա Մամիկոնյանը մասնակցել են 2018 թ. փետրվարի 19-22-ին Հնդկաստանի Մահաբալիպուրամ քաղաքում կայացած Սոցիալական պատասխանատվության SPTF (Social Performance Task Force) տարեկան համաժողովին:
2018 թ. փետրվարի 13-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացավ Ֆինանսական գրագիտության և ֆինանսավորման հասանելիության վերաբերյալ չորրորդ միջազգային համաժողովը: Համաժողովի այս տարվա հիմնական թեման էր «Նոր հնարավորություններ և ռիսկեր ֆինանսական սպառողների համար»:
2017 թ. նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կայացավ միկրոֆինանսավորման և ֆինանսական ներգրավման վերաբերյալ 16-րդ ազգային համաժողովը: Համաժողովի այս տարվա հիմնական թեման էր «Միկրոֆինանսավորումը Ռուսաստանում. Կայուն լուծումներ փնտրելիս»:
Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միությունում հոկտեմբերի 26-ին և 27-ին տեղի է ունեցել սպառողական վարկերի ռիսկի գնահատման վերաբերյալ դասընթաց: Դասընթացը վարել է ՀՀ վարկային կազմակերպությունների ծրագրի ղեկավար Լենա Մամիկոնյանը:
ՀՀ Վարկային կազմակերպությունների միության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Քերոբյանը մասնակցել է 2017 թ. հոկտեմբերի 5-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած Այլընտրանքային ֆինանսավորում ֆորումին:
ՀՀ վարկային կազմակերպությունների միությունը կազմակերպեց Կետային կանխատեսման մոդելներ թեմայով երկօրյա վերապատրաստում` նախատեսված ՀՀ ՎԿՄ անդամ վարկային կազմակերպությունների վերլուծական բաժնի աշխատակիցների համար: